Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գերմանիայի պետական բյուջեի պրոֆիցիտը` 14 մլրդ եվրո

Գերմանիայի պետական բյուջեի պրոֆիցիտը` 14 մլրդ եվրո
29.10.2017 | 15:23

Գերմանիայի պետական բյուջեի պրոֆիցիտը 2017 -ին, Ֆինանսների նախարարության գնահատմամբ, կարող է կազմել 14 մլրդ եվրո` հայտնում է Der Spiegel-ը։ Պետական գանձարանում ավելցուկն առաջին հերթին մեծանում է հարկերի հաշվին, որոնք պայմանավորված են տնտեսության՝ սպասվածից մեծ աճով։ Ի սկզբանե 2017-ի համար պլանավորվում էր ունենալ առանց դեֆիցիտի հավասարակշռված բյուջե։

Պրոֆիցիտը կարող է էապես ընդլայնել Գերմանիայի կառավարության գործունեության ոլորտները։ Չպլանավորված եկամուտների շնորհիվ՝ ֆինանսների նախարարությունը կարող է փոխհատուցել էներգետիկ կոնցեռնների հարկային վճարումները միջուկային վառելիքի համար, փախստականներին տեղակայելու և պահելու ծախսերը։

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ